ԼՈՒՐԵՐ: Դեղաբույսեր
Ինչպե՞ս պատրաստել հալվեի դոնդող

Հալվեի դոնդողը կոսմետոլոգիայում ամենահայտնի բնական բաղադրամասերից է, որը լայնորեն կիրառվում է շնորհիվ իր թարմացնող, հանգստացնող, հակաբորբոքային հատկությունների:
Հալվեի դոնդողը.
- նպաստում է այրվածքների, կտրվածքների, ցանի, միջատների կծածների առողջացմանը,
- նվազեցնում է արևային այրվածքներից առաջացած ցավը և արագացնում ապաքինումը,
- թարմացնում և փափկեցնում է մաշկը,
- ունի ընդհանուր հակաբորբոքային ազդեցություն:
Սովորաբար վաճառքում կարելի է գտնել խտացված հալվեի դոնդող, սակայն կարելի է պատրաստել ինքնուրույն` տնային պայմաններում: Շատ մարդիկ` հալվե օգտագործելիս, ուղղակի տերևից հատված են կտրում և սեղմելով դուրս են մղում հեղուկը մաշկի վրա: Այդպես էլ է կարելի, բայց նման դեպքում անտեսվում է բույսի ամենակարևոր և օգտակար հատվածը` դոնդողը: Հալվեի դոնդող ստանալու համար պետք է կտրել տերևների ներքին հատվածից: Ճիշտ պատրաստված և սառեցրած հալվեի դոնդողը կարելի է պահպանել սառնարանում մեկ տարի և անգամ ավելի։
Հալվեի մասին: Հալվեի տերևները կազմված են պատյանից, դեղին հյութից, լորձից և դոնդողից: Դեղին հյութը (կոչվում է նաև ալոյին) կոսմետիկայում չի օգտագործվում, ունի խիստ թուլացնող ազդեցություն և երբեմն օգտագործվում է դեղամիջոցների պատրաստման մեջ: Հալվեի մսոտ տերևների պատյանը պիտանի է կոմպոստի համար (փտեցրած թափոններից պատրաստված պարարտանյութ): Բույսի ամենակարևոր հատվածները լորձը և դոնդողն են (տերևների ներքին թափանցիկ միջուկը):
Ինչպե՞ս պատրաստել հալվեի դոնդող
1.Պետք է ընտրել հալվեի ամենաներքևի` արմատներին հարակից ամենամեծ, մսոտ տերևները: Դրանք ամենահին և արդյունավետ տերևներն են, որոնք ավեի շատ դոնդող են պարունակում։ Տերևը պետք է կտրել թեք անկյան տակ: Հալվեի տերևները պետք է մշակել հավաքելուց 2-3 ժամ անց, քանի օքսիդացման գործըթացները չեն սկսվել:
Տերևները դնել հորիզոնական դիրքով 10-15 րոպե, որը թույլ կտա հեռացնել ոչ պիտանի դեղին հյութը: Որքան տերևները փոքր են, այքան քիչ է դեղին հյութի պարունակությունը:
2. Տերևները` 10-15 րոպե թողնելուց հետո, սուր դանակով կտրել ծայրերն ու ատամիկները, և երկայնքով կտրել երկու մասի: Գդալով տերևից առանձնացնել լորձային հատվածը և սպիտակ թափանցիկ միջուկը (հալվեի դոնդողը): Շատ ուժեղ չսեղմել, այլապես դոնդողին կխառնվի նաև անցանկալի դեղին հյութը, որից պետք է խուսափել:
Գդալով առանձնացրեք հալվեի փափուկ հատվածը
Ներքին ընդունման համար։ Հալվեի դոնդողը ներքին ընդունման օգտագործելու համար նախօրոք բացառել հղիության առկայությունը և խորհրդակցել բժշկի հետ։ Նեռքին ընդունման համար օգտագործվում է դեղին հյութից առանձնացրած հալվեի մաքուր միջուկը: Այն ստանալու համար հեռացնել հյութի մնացորդները` ամբողջական միջուկի կտորները լվանալով թույլ քացախի լուծույթի մեջ: Երբ այն արդեն պատրաստ է, հարկավոր է ընդունել հնարավորինս շուտ` թարմ վիճակում: Ընդունելուց հետո մրգային հյութ խմել՝ համի բարելավման համար: Հալվեի դոնդողի մնացած կտորները կարելի է սառեցնել:
Հալվեի դոնդող
Կիրառությունը կոսմետոլոգիայում: Կոսմետիկ օգտագործման համար խառնել հալվեի դոնդողը և լորձը՝ բլենդերի օգնությամբ: Լցրել ապակե անոթի մեջ և պահել սառնարանում: Նման ձևով հալվեի դոնդողը կարելի բավականաչափ երկար պահպանել: Պահպանման ժամկետը երկարաձգելու և օքսիդացումը կանխելու համար (հալվեի դոնդողը` որոշ ժամանակ անց, կարող է դառնալ դարչնագույն) դոնդողին ավելացրել կիտրոնաթթու և վիտամին E:
60 գրամ հալվեի դոնդողի համար պահպանել հետևյալ համաչափությունը. 50 մգ վիտամին C-ի փոշի, 1-2 դեղապատիճ վիտամին E:

Կարդացեք նաև

Հիշողության կորուստը Ալցհեյմերի հիվանդությանն ուղեկցող խնդիր է: The FASEB Journal-ում հրապարակված հետազոտության համաձայն՝ նյութը (hydroxycinnamic acid), որը պարունակում է եղերդակը (цикорий), օգնում է կանխել կամ...


Եղերդակն օգտակար հատկությունների շնորհիվ օրգանիզմի վրա առողջարար ազդեցություն է ունենում, նաև հագեցնում է օգտակար տարրերով ու վիտամիններով: Այս մասին հայտնում է gogetnews.info-ն: Այն օգնում է կարգավորել օրգանմիզմի...


Խատուտիկի թեյն, իսկապես, կարող է քայքայել քաղցկեղային բջիջները և առողջ բջիջները պաշտպանել քաղցկեղից: Այս մասին հայտնում է newsyou.info-ն: Այդ բույսը շատ բուժական հատկություններ ունի, ընդ որում, թեյը շատ...


Հոդացավի դեմ նոր դեղը կարող է հիմնված լինել թխկու օշարակում հայտնաբերված մոլեկուլի վրա, որը հակաբորբոքային հատկություններ ունի: Այդ մասին տեղեկացնում են Քվեբեկի գիտականները...


Առողջարար բանջարեղենի մասին խոսելիս պետք է հաշվի առնել նաև կռատուկի բուժիչ հատկությունները, որոնց մասին քչերը գիտեն...


Healthy Life Tricks-ը ներկայացրել է ստևիա կամ մեղրախոտ կոչվող դեղաբույսի օգտակար հատկությունները, որն օգնում է բուժել շաքարախտը, հիպերտոնիան և նպաստում է...


Գիտնականներն ապացուցել են, որ տարօրինակ անվանումով այս արտասովոր բույսը քաղցկեղի բջիջները սպանող արդյունավետ միջոց է: Ինչպես տեղեկացնում է homehealthyrecipes.com-ը` բույսի արդյունավետությունը փորձարկվել է ենթաստամոքսային...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն